Վիճակը կայուն է

27/01/2011

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած պայթյունից տուժած չորս հայերի վիճակը կայուն է: Նրանք բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են` 42-ամյա Կարեն Գալուստյան, 65-ամյա Գուրիան Խաչատուրով, 57-ամյա Յուրի Վարդանով եւ 52-ամյա Անատոլի Աշոտի Պողոսբեկով: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ Ռուսաստանի հայերի միության անդամներն այցելել են տուժածներին: