ՀՀ Մաքսային կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են Հայաստան ապօրինի ներկրված 13 մլն դրամի հագուստ եւ սննդամթերք: Ապօրինի ապրանքը ներկրվում է հիմնականում «Զվարթնոց» օդանավակայանով եւ Բագրատաշենի մաքսակետով: Մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական տույժի: