Հոտ միշտ էլ գալիս է

27/01/2011

«Թեպետ պատերազմի հոտ միշտ էլ գալիս է, սակայն լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունն այժմ փոքր է: Իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են առանց արտաքին ուժերի թույլտվության պատերազմ սկսել»,- երեկ հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը: Նրա դիտարկմամբ` ամենացավալին այն է, որ Ղարաբաղը որպես գործոն՝ վերջին տասնամյակում վերացել է: «Ղարաբաղն իր խոսքը պետք է ասի իրեն վերաբերող ցանկացած հարցում»,- նշել է նա: