«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում կմշակվի մի փաստաթուղթ, որով կողմերը կսկսեն բանակցել: Սա առավելագույն սպասելիքն է այս տարվանից»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններին: Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից Ռուսաստանն ունի ամենամեծ հնարավորությունը: «Կձեւակերպվի գործողությունների մի ծրագիր, ճանապարհային մի քարտեզ, որով կողմերը կսկսեն առաջ շարժվել իրենց բանակցություններում»,- ասել է Ա.Սաֆարյանը: