Հայտնվել է Գինեսի գրքում

27/01/2011

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ռեկորդային քանակությամբ ֆիլմերում նկարված դերասան: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը Ալեքսեյ Ուչիտելի «Երկրամաս» ֆիլմն է:

Ի դեպ, Արմեն Ջիգարխանյանը առաջիկայում հարցազրույց է տալու BBCrussian.com-ին, որտեղ պատասխանելու է հիմնականում ընթերցողների հարցերին: Հիշեցնենք, որ Ա. Ջիգարխանյանը բնակվում է Մոսկվայում եւ Տեխասում, որտեղ տուն ունի Դալասում: