ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Հայաստան կայցելի հոկտեմբերի 26-28-ը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ռոբերտ Քոչարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ: