ԱՄՆ դատախազությունը Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյին մեղադրանք է ներկայացրել ոչ կանխամտածված սպանության հոդվածով: Բժիշկ-սրտաբան Մյուրեյն իրեն մեղավոր չի ճանաչում: Մյուրեյի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու մասին նախնական որոշումը կայացվել է հունվարի 12-ի դատական նիստի ժամանակ: «Ես մեղավոր չեմ»,- դատարանում հայտարարել է բժիշկը: Նշենք, որ այս որոշումն ընդունել է դատավոր Մայքլ Պաստորը, ով ավելի վաղ դադարեցրել էր Մյուրեի արտոնագիրը` հայտնելով, որ վերջինի բժշկական գործունեությունը հիվանդների համար վտանգավոր է: Մյուրեյը գտնվում է ազատության մեջ` 75 հազար դոլար գրավի դիմաց: Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին՝ 51-ամյա հասակում: Հետաքննության տվյալներով` Ջեքսոնը մահացել է ուժեղ ներգործող դեղամիջոցների չարաշահման արդյունքում: