«Թող հիշեն»

27/01/2011

«Սիրուշո փրոդաքշնի» տնօրեն Արեւիկ Ուդումյանի խոսքով` տասը մասից բաղկացած «Սիրուշոու» անունը կրող հաղորդաշարը, որը եթեր դուրս կգա «Արմենիա» հեռուստաընկերությամբ, կպատմի Սիրուշոյի 17 տարվա բեմական կյանքի մասին: Հիշեցնենք, որ երգչուհին երգարվեստ է մտել, երբ ընդամենը 7 տարեկան էր: Հաղորդաշարում, բացի Սիրուշոյի 17-ամյա ստեղծագործական գործունեությունից, տեղ են գտել նաեւ հետաքրքիր հատվածներ երգչուհու անձնական պահոցից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արեւիկ Ուդումյանը, այդ հաղորդաշարը կպատմի եւ կպատասխանի Սիրուշոյի ստեղծագործական եւ անձնական կյանքի մասին հետաքրքրվող երկրպագուների բոլոր հարցերին: