Գյուլը մասնակցելու է ԵԽ ԽՎ նիստի՞ն

25/01/2011

«Sabah» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հունվարի 24-26-ին Ստրասբուրգում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) այս տարվա առաջին լիագումար նիստին, որտեղ պատասխանելու է եվրոպացի խորհրդարանականների հարցերին, որոնք առնչվելու են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, հայկական, քրդական եւ կիպրական հարցերին: Գյուլի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին: Ի դեպ, ԵԽ ԽՎ լիագումար նիստին մասնակցելու է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայացնելու է նոյեմբերի 10-ին (6 ամսով) ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձելուց հետո կատարված աշխատանքների մասին զեկույցը: Հիշեցնենք, որ սա լինելու է Գյուլի երկրորդ ելույթը ԵԽ ԽՎ լիագումար նիստում: