Նախագիծը պատրաստ է

26/10/2005

Վրաց փորձագետները, ովքեր ռուսաստանցի եւ աբխազ փորձագետների հետ մասնակցել են վրացական երկաթգծի Փսոու-Ինգուրի հատվածի վիճակի գնահատմանը, հայտարարել են, թե երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման նախագիծը պատրաստ է: Հաշվարկների համաձայն՝ երկաթուղու վերականգնման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվելու է Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբ: