Նախօրեին երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով Լենինգրադի երկրամասի մի բնակիչ ծանր վնասվածք է ստացել: Սանկտ Պետերբուրգի Ներքին գործերի գլխավոր վարչությունից Ինտերֆաքսին տեղեկացրել են, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել անսթափ վիճակում: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Բուդապեշտ փողոցում: Մի խումբ երիտասարդներ վեճի են բռնվել ծագումով ադրբեջանցու հետ: Ավելի ուշ վեճին միացել են նաեւ մի քանի այլ ադրբեջանցիներ: Արդյունքում՝ 20 մարդ, այդ թվում` 8 ադրբեջանցի, ձերբակալվել են, առգրավվել են տրավմատիկ զենքեր եւ բեյսբոլային ծեծաններ: