Ասսանժը` տարվա վատագույն ավստրալացի

25/01/2011

Ավստրալական «Zoo Weekly» տղամարդկանց ամսագիրը 2011թ. ամենավատ ավստրալացի է ճանաչել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժին: Ըստ հոդվածի` Ասսանժը «փառավորվել է» որպես մարդ, ով չի կարողանում գաղտնիքներ պահել: «Ջուլս, առաջիկայում ընթրիքի հրավերի չսպասես»,- գրում են ամսագրի խմբագիրները: Ամսագրի ամենամյա վարկանիշային ցուցակները հումորային բնույթ են կրում: Դրանում հիշատակվում են այն մարդիկ, ովքեր իրենց գործողություններով տարվա ընթացքում խայտառակել են Ավստրալիան եւ հետեւաբար իրավունք չունեն համարվել ավստրալացի: Օրինակ, 2011թ. վատագույն ավստրալացիների ցուցակի 2-րդ տեղում է հայտնվել Աստված, որը «ջրի տակ է անցկացրել» Քվինսլենդ նահանգի 3 քառորդը: