Բլեերը խոստովանել է

22/01/2011

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ անտեսել է երկրի գլխավոր դատախազի նախազգուշացումն այն մասին, որ առանց ՄԱԿ-ի սանկցիաների ներխուժումն Իրաք անօրինական է: Պատասխանելով 2003 թվականին Բաղդադի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված բրիտանական հատուկ հանձնաժողովի հարցերին` Բլեերն ընդգծել է, որ այն ժամանակ վստահ էր, թե գլխավոր դատախազ լորդ Գոլդսմիթը կփոխի իր կարծիքը հարցի վերաբերյալ, եթե ուսումնասիրի իրավիճակի մանրամասները: