Օգնենք 10-ամյա Լաուրային

22/01/2011

Նկարում 10 տարեկան Լաուրա Եղիյանն է: Տեւական ժամանակ է` նա գտնվում է «Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքում: Մասնագետները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությունը: Արդեն մի քանի ամիս է` Լաուրան քիմիաթերապիայի կուրսեր է ստանում, սակայն նրա կյանքը շարունակում է մնալ վտանգի տակ: Լաուրայի առողջական վիճակը կրկին վատացել է` անհրաժեշտ դեղորայքը չստանալու պատճառով: Բանն այն է, որ լեյկոզ հիվանդության զարգացումը կանխելու նպատակով իրականացվող քիմիաթերապիայի դեղորայքը բավականին թանկ է, եւ այն պատվիրվում է եվրոպական երկրներից: Լաուրայի տատիկը խնդրում է բարեգութ մարդկանց` ձեռք մեկնել աղջկա կյանքը փրկելու հարցում. «Ուրիշ տարբերակ չունենք, խնդրում եմ մարդկանց օգնել թոռնիկիս, հակառակ դեպքում` մենք նրան կկորցնենք»:

Լաուրա Եղիյանին աջակցելու համար «Արդշինինվեստբանկում» հաշվեհամար է բացվել Էլեոնորա Առաքելյանի (Լաուրայի մայրն է) անունով: Գումար կարող եք փոխանցել հետեւյալ հաշվեհամարին` «24700437917 50010 AMD»: