Շպռօ՞տ, թե՞ Վոդկա

20/01/2011

ԱՄՆ-ում մշտական բնակության տեղափոխված երգչուհի Շպռօտը մտադիր է փոխել իր բեմական անունը եւ այսուհետ կոչվել Վոդկա: Սակայն նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, դեռ մտածում է այդ հարցի շուրջ: Նա կարծում է, որ հայ հանդիսատեսը կարող է եւ չընդունել իր նոր բեմական անունը, չէ՞ որ նրան ճանաչել եւ սիրել են, որպես բարդույթներից զուրկ Շպռօտ, ով միշտ պատրաստ է զարմացնելու հանդիսատեսին: Անունը փոխելու մտադրությունը նրա մոտ առաջացել է այն բանից հետո, երբ զգացել է, որ ամերիկացիների համար դժվար է իր ներկայիս բեմական անունն արտաբերելը: «Վոդկա» անվան ընտրությունը երգչուհին բացատրում է բառի հետ եկող հետաքրքիր էմոցիաների հետ: Բայց ի՞նչ «Վոդկա»՝ առանց Շպռօտի… Ինչպես ասում են ռուսները. «ա զակուսկագ»։