Սիրված դերասան Խորեն Լեւոնյանը դեկտեմբերի 2-ին հայր է դարձել: «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցում լույս աշխարհ եկած 3 կգ-ից ավելի քարշ ունեցող տղա զավակը երջանկացրել է իր երիտասարդ ծնողներին` Խորենին եւ Մերիին: Խ. Լեւոնյանն իր առաջնեկին ի պատիվ իր հայրիկի՝ Արմեն անունն է տվել: