Ամանորից հետո բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է նվեր մատուցել երկրպագուներին եւ հանրության ուշադրությանն է ներկայացրել իր մերկ լուսանկարները` համարելով, որ ամաչելու որեւէ պատճառ չունի: Վոլոչկովան ամանորյա արձակուրդներն անց է կացրել Մալդիվյան կղզիներում մայրիկի, դստեր` Արիշայի, եւ սիրած տղամարդու հետ, որի անձը դեռ անհայտ է համայն հանրությանը: Վոլոչկովան ինտերնետային իր ամսագրում նկարագրում է Մալդիվյան կղզիների հիասքանչ բնությունն ու մաքուր օդը, պատմում, թե ինչպես է անցկացնում հանգիստը` լողալով ծովում եւ լողավազանում, եւ որ միակ անհանգստացնող երեւույթը թռչող աղվեսներն են: Բալետի պարուհին խոստանում է լուսանկարել եւ տեղադրել ինտերնետային իր կայքում այդ չարաբաստիկ թռչող աղվեսներին: Սակայն, քանի դեռ աղվեսները համառորեն չեն ցանկանում հայտնվել նրա ֆոտոօբյեկտիվի կենտրոնում, նա որոշել է ժամանակն իզուր չվատնել եւ ինտերնետային կայքում տեղադրել է իր մերկ լուսանկարները: Ինչպես գրում է Վոլոչկովան, նա գտնվում է դրախտային վայրում, իսկ դրախտում, նրա խոսքով` ուզում ես ազատվել հագուստից եւ մերկանալ, ինչպես Եվան: Բացի այդ, պապարացիներն այնքան են փորձել լուսանկարել նրան մերկ վիճակում, որ Անաստասիան որոշել է նրանց, իբրեւ նվեր, մատուցել այդ լուսանկարները: «Դուք բազում անգամ փորձել եք լուսանկարել ինձ մերկ, հարգելի պապարացիներ: Ես, իմ սիրելի տղամարդու հետ, որոշել եմ ձեզ նվեր մատուցել. մենք ինքնուրույն, հատուկ ձեզ համար, կազմակերպել ենք այդ ֆոտոսեսիան: Դուք ամեն կերպ փորձում ենք լուսանկարել մեզ` աստղերիս, առանց հագուստի, կարծես թե հագուստի տակ մենք ունենք այն, ինչ չունեք դուք: Դե ինչ, խնդրեմ, վայելեք իմ մերկ լուսանկարները»,- գրում է Վոլոչկովան:
Այս լուսանկարներն անելիս Վոլոչկովան անշուշտ ցանկանում էր ամեն կերպ իր մասին հիշեցնել հանրությանը, սակայն կարծես թե սահմանն անցել է: Բանն այն է, որ Վոլոչկովային կարող են տուգանել` մերկ լուսանկարների համար: Այդ լուսանկարներն արդեն հասցրել են մեծ աղմուկ բարձրացնել: Բացի հանրության քննադատական վերաբերմունքից, Վոլոչկովային նաեւ մեղադրում են երկրի օրենսդրության խախտման եւ հոգեբանական խանգարման մեջ: Life Showbiz-ը հրատարակել է հոգեթերապեւտ Ռամիլ Գարիֆուլլինի վերլուծությունը, ով վստահեցնում է, որ Վոլոչկովան տառապում է սոցիալական շիզոֆրենիայով: «Նման մարդիկ դադարում են հասկանալ բարոյական չափանիշները: Երբ մայրը մերկանում է երեխայի մոտ եւ մերկ կեցվածք է ընդունում` լուսանկարվելու համար, դա կարող է երեխայի մոտ առաջացնել էքսգիբիցիոնիզմի նախանշաններ: (Էքսգիբիցիոնիզմ`լատիներեն exhibeo – ցուցադրել: Սեռական վարքագծի շեղված ձեւ, երբ սեռական հաճույք են ստանում անծանոթներին, սովորաբար՝ հակառակ սեռին, ինչպես նաեւ հանրային վայրերում, սեռական օրգանների ցուցադրությամբ): Աղջիկ երեխաները շատ ավելի են հակված այդ հիվանդությանը, քան տղաները»,- պնդում է հոգեթերապեւտը: Չար լեզուներն ասում են, որ Վոլոչկովային սպառնում է նաեւ տուգանք 1000 դոլարի չափով` մուսուլմանական երկրում մերկանալու համար: Ասում են, իբրեւ Մալդիվյան կղզիներում արգելվում է մերկ արեւայրուք ընդունելը` կրոնական խստության պատճառով: Ի դեպ, ինտերնետային կայքերում արդեն հասցրել են ֆոտոմոնտաժի կիրառմամբ ծաղրել Վոլոչկովայի աղմկահարույց լուսանկարները: Ահա նրանցից մի քանիսը:
Աղբյուրը` www.starslife.ru, www. Life Showbiz.ru