Մահափորձ` թքո՞վ

20/01/2011

ԱՄՆ հիվանդանոցներից մեկում հիվանդը թքել է բժշկի վրա եւ ձերբակալվել մահափորձ իրականացնելու մեղադրանքով: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Այլասկայում: 29-ամյա հիվանդը, որը տառապում է հեպատիտ C-ով, թքել է հիվանդանոցի բուժաշխատողներից մեկի վրա, ինչ համար ձերբակալվել է: 29-ամյա հիվանդին ներկայացվել է «կանխամտածված կերպով վտանգավոր վարակը փոխանցելու» մեղադրանք: Դատարանը հիվանդին ազատ արձակելու համար նախ պահանջել է 50.000 դոլարի չափով գրավ, սակայն գումարի չափը հետագայում նվազեցվել է եւ հասցվել 2500 դոլարի: