Շվեյցարական Le Temps-ի հաղորդմամբ` UNESCO-ն հինգշաբթի օրն ընդունել է մշակութային տարբերությունների վերաբերյալ կոնվենցիա, համաձայն որի` ֆիլմերը, հեռուստահաղորդումները, երաժշտությունն ու գրքերը պետք է համարվեն «համաշխարհային ազատականացումից դուրս»: Բնականաբար, այս հարցում ԱՄՆ-ը միայնակ է եղել, նույնիսկ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները պաշտպանել են Եվրամիության տեսակետը: ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է իր մշակութային գործերի համաշխարհային շուկան պահպանելու համար: