«Ֆորդ» ավտոմոբիլային կոնցեռնի այս տարվա վնասը կազմել է 1,3 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է: Կոնցեռնը չքայքայվելու նպատակով նախապատրաստվում է փակել Հյուսիսային Ամերիկայում եւ աշխարհի այլ պետություններում գործող «Ֆորդի» մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաեւ` կրճատվելու են «Ֆորդի» աշխատակիցների սոցիալական նպաստները: Վերջերս նման իրավիճակում հայտնվել էր մեկ այլ խոշոր ձեռնարկություն՝ General Motors-ը, որի վնասներն ավելի մեծ են եղել, քան «Ֆորդինը»: