Ջեքսոնը նորից դատարանում է

26/10/2005

4 ամիս առաջ դատական մեղադրանքներից ազատված Մայքլ Ջեքսոնն այս անգամ դատարան է հրավիրվել որպես ատենակալ: Սակայն Ջեքսոնը նույնիսկ ատենակալի դերում ցանկություն չունի մտնել դատարան: Այս ամենից հրաժարվելու համար նա փաստաթղթեր է պատրաստում, որտեղ նշվում է, որ ինքն ապրում է այլ երկրում: Վերջին շրջանում Մ. Ջեքսոնն ապրում է Բահրեյնում: