Ո՞վ է նոր «Խաչիկյանը»

23/12/2010

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Սոցիալական ապահովության ծառայության նոր պետի պաշտոնում քննարկվում են այդ ծառայության պետի երկու տեղակալների` Ժորա Գալստյանի եւ Արա Պարոնյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած շաբաթ, երբ իշխանությունների պնդմամբ հրաժարական տվեց Վազգեն Խաչիկյանը: ՀՀ Վերահսկիչ պալատը այդ ծառայությունում հայտնաբերել էր խոշոր չարաշահումներ: Այս պահին այնտեղ ստուգումներ է անցկացնում նաեւ Ֆինանսների նախարարության Վերահսկողական վարչությունը: Խոսակցություններ կան, որ այդ պաշտոնին հավակնում է նաեւ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Հիշեցնենք նաեւ, որ տարիներ առաջ, երբ Վ.Խաչիկյանը նոր էր նշանակվում Սոցապ հիմնադրամի պետի պաշտոնում, կրկին շրջանառվում էր տիկին Նաղդալյանի անունը: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե դա «անցած թեմա է»: