ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իշխանության վերնախավում իր հրաժարականի հարցն առայժմ չի քննարկվում: «Նման բան չկա առայժմ: Դրված են հստակ պահանջներ, խնդիրներ: Եթե որեւէ մեկը, այդ թվում՝ ես, չբավարարենք այդ պահանջները, չենք աշխատի: Եթե բավարարենք` կաշխատենք: Եթե ես այսօր աշխատում եմ, ուրեմն բավարարում եմ այդ պահանջները»,- ասել է ԲՀԿ-ական նախարարը: