Քոչարյանը հանդիպել է Պուտինին

23/12/2010

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այս լուրը երեկ հաստատել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` ասելով. «Մանրամասների բովանդակությանը չեմ տիրապետում: Նման հանդիպումներ էլի են եղել»: Վ. Սողոմոնյանի փոխանցմամբ` Ռ. Քոչարյանը դեկտեմբերի 17-18-ը Մոսկվայում մասնակցել է «ԱՖԿ Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին, ինչից հետո հանդիպել է Ռուսաստանի վարչապետին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ է, կորպորացիայի անկախ տնօրեն: Ի դեպ, Մոսկվա մեկնելուց առաջ Ռ. Քոչարյանը եղել է նաեւ ԼՂՀ-ում: