ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին` 6 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Երիցյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, եւ նրա փոխարեն նախարար էր նշանակվել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Ֆինանսների նախարար էր նշանակվել ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: