Արցախի հիմնահարցում եւ ընդհանրապես, ադրբեջանական գաղափարախոսությունը հայտնի է իր ցինիկ կեղծարարությամբ։ Չնայած մեծ մասամբ այն հերքվել է մեր պատմաբանների, հայագետների կողմից տարբեր ժամանակներում եւ տարբեր պայմաններում, սակայն մեր հարեւանների քաղաքականության մեջ այն համառորեն շարունակում է օգտագործվել իրավիճակը խճողելու, Արցախյան նվաճումները ստվերելու նպատակներով։ Անզուսպ հերյուրանքն այնքան է միակողմանիորեն բորբոքվել, որ վերջերս դրան անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր վրդովմունքն արտահայտելով, թե որքան կարելի է, ի վերջո, աղավաղել իրականությունը` արհամարհելով պատմական ճշմարտության եւ տրամաբանության տարրական նորմերը։ ՀՀ ղեկավարի այս մոտեցումը բնութագրվեց՝ որպես գաղափարախոսության բնագավառում հարձակողական քաղաքականություն։ Մենք դա կանվանեինք՝ ակտիվ հակադարձման քաղաքականություն, որը վաղուց հասունացած էր: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ այդպիսի պետության հետ, առավել եւս՝ ուղղահայաց հարաբերություններով, անհնար է որեւէ համագոյակցություն, ինչը, դատելով վերջին դրսեւորումներից, կարծես, ի վերջո, սկսել է հասկանալ նաեւ միջազգային հանրությունը։ Սա շատ կարեւոր տեղաշարժ է։
Մշակութային գողության եւ ագրեսիվ սեփականման պատմություն
Մշակութային գենոցիդը սեփական մշակույթ չունեցող, բայց հրի, սրի ու բռնազավթման ձեռագրով իրեն մարդկային քաղաքակրթությանը պարտադրել փորձող ցեղի համար ռազմավարական նշանակության գործոն է։ Այսօր նույնիսկ գիտական գրականության մեջ խայտառակ վկայությունների ենք հանդիպում, թե ուրարտացիները թուրքերի նախնիներն են։
Քավ լիցի, թուրքերի հնությունը ոչ ոք չի վիճարկում, ինչպեսեւ աֆրիկյան զուլուներինը կամ ավստրալական աբորիգեններինը։ Սակայն սրանց պրիմիտիվ գոյությունը թույլ չի տվել ապրելակերպի այնպիսի բազմազանություն, որը զարգացնում է մարդկային մշակույթը։ Ինչպես գրում է Հրանտ Մաթեւոսյանը` «Շինարարության կուլտուրա չեն ունեցել, տանիքի, խնամքի, գյուղատնտեսության կուլտուրա չեն ունեցել…։ Ամբողջ պատմության ընթացքում իրար միս են կերել, բայց յաթաղանով չեն կարողացել աշխարհը մորթել, մինչեւ յուրացրել են եվրոպացիների հրազենը, դրանով բազմապատկելով իրենց արյունարբու էությունը եւ հասնելով կայսրության»։ Կլանելով, ուծացնելով, ոչնչացնելով բնիկ ժողովուրդներին, ազատ ոլորտ է բացվում նրանց նյութական եւ մշակութային ժառանգության սեփականացմանը։ Սուրբ Սոֆիայի տաճարը հավերժական խորհրդանիշն է այն մշակութային դեմագոգիայի, որ ընկած է այս ցեղի «քաղաքակրթման» պատմության հիմքում։
Քրիստոնեության կենտրոն Բյուզանդիայի կործանումից հետո Թուրքական կայսրության արեւելյան սահմանում պահպանվեց հայ ժողովուրդը, որը հազարամյակների գիր ու պատմագրություն ունենալով, ամսով, օրով կարողացավ վկայել, երբ եկան տարածաշրջան այս «եմիշ-գլուխները», որ տեղի աղջիկներին փախցնելը օրինականացված քաղաքականություն դարձնելով (դեւշիրմե), հաջողացրեցին փոխել նույնիսկ իրենց մարդաբանական տիպը, բայց ոչ՝ ագրեսորի էությունը։
Այսօր էլ մարդկության պատմության համար մի նոր պատուհաս է դարձել նրանց կրտսեր եղբայրը, որին մինչեւ վերջերս թաթար են կոչել։ Օսման թուրքին եթե թաթար անվանեիր՝ մահացու վիրավորանք էր։ Իրենց վկայությունն է:
Բոլշեւիկների օգնությամբ ստանալով էթնոնիմ՝ «ադրբեջանցի», շնորհիվ իրենց չվերաբերող աշխարհագրական տերմինի, որով երբեւէ որեւէ ազգ չէր կոչվել, սրանք սկսեցին նաեւ իրենց համար նոր պատմություն փնտրել, քանի որ խորշում էին իրենց միջինասիական քոչվոր անցյալից։ Սկզբում հարձակվեցին Պարսկաստանի մշակույթի վրա, սեփականեցին առաջավորարեւելյան «Քյոռ օղլի» էպոսը, որի կոմպոզիցիոն հենքը որեւէ աղերս չունի թյուրքական բանահյուսության հետ։ «Ադրբեջանցի» դարձրին պարսիկ գրողներին ու բանաստեղծներին։ Այսպես ադրբեջանցի դարձվեց նաեւ հռչակավոր Նիզամին: Սակայն համոզվելով, որ անհնարին է յուրացնել պարսից մեծ մշակույթը, նրանց պատմաշինությունը գտավ բնիկ մշակույթի իրենց համար անպատիժ գողության շատ հարմար օբյեկտ՝ Աղվանից պատմությունը։ Մի ժողովրդի, որը ծագումնաբանական, լեզվական, մշակութային որեւէ առնչություն չէր ունեցել թուրք էթնոսի հետ, եւ որի պատմությունը պահպանվել է հիմնականում հայ պատմագրության շնորհիվ։ Մոտեցումը, մեղմ ասած, պրիմիտիվ էր: Տիպիկ թուրքական մոտեցում։
Հայկական պատմագիտական դիմադրությունը ադրբեջանական ավազակություններին
Բնականաբար, ադրբեջանական այս էքսպանսիան անմիջապես պիտի բախվեր հայկական պատմագիտության հետ: Խորհրդային շրջանում ադրբեջանցի «գիտնականները» Երեւանում էին դիսերտացիա պաշտպանում (օրինակ, հնագիտության գծով գիտական խորհուրդ իրենք չունեին մինչեւ 20-րդ դարի 90-ական թվականները) ու վերադառնալով՝ անմիջապես դառնում հակահայկական արշավի առաջնորդներ։ Նրանց առաջատարներից ակադեմիկոս Զիա Բունիաթովը թարգմանելով հույն պատմիչներին, տքնաջանորեն հանում էր տեքստերից Մեծ Հայք, Հայաստան տերմինները – այսպիսին է պատմական ճշմարտության նկատմամբ նրանց «ակադեմիական» մոտեցումը։ Ինչպես Նասիմիին, Ֆիրդուսիին, Նիզամիին են «ադրբեջանացրել», այնպես էլ Աղվանքի պատմությունը սերունդներին փոխանցած հայ պատմիչներին (Մ.Կաղանկատվացի, Հովհ. Դրասխանակերտցի, Դավթակ Քերթող, Գոշ, Գանձակեցի եւ այլք) փորձեցին «աղվանացնել»։ Սրանք, որոնց համար օրենք է՝ ուրիշի մշակույթը կամ իրենցը պիտի դառնա, կամ ոչնչացվի։ Փոքր ինչ վերաձեւակերպելով Պարույր Սեւակի խոսքը՝ վստահորեն կարելի է պնդել՝ փնտրում եք մշակույթի ոչնչացնողների՞. ահա ձեզ նրանց ստույգ հասցեն։
Դեռ խորհրդային տարիներին, 60-ականների կեսերից սկսած մշակութային այս ավազակության դեմ հակադարձումներով հանդես են եկել մեր նշանավոր գիտնականները. ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան, Սուրեն Երեմյան, Ասատուր Մնացականյան, Պարույր Սեւակ, Բագրատ ՈՒլուբաբյան եւ այլք, ինչպես նաեւ՝ մեր շատ պետական-կուսակցական գործիչներ։ Կուզեինք առանձնացնել Ալեքսան Կիրակոսյանին եւ Հրաչիկ Սիմոնյանին, որոնք կոմունիստական ռեժիմի պայմաններում անգամ կարողանում էին դրսեւորել ընդգծված ազգային դիրքորոշում: Ասում են, որ չդիմանալով դիմացինի ստորությանը, այդ դիմակայությունը հասել է անգամ ձեռնամարտի։
Արցախի խնդիրն այսօր եւ ադրբեջանական գաղափարախոսական ռեկետին պաշտոնական հակադարձման ազդեցությունը
Անկախության շրջանում հարցի էությունը ամբողջովին փոխվեց։
Պատմական զեղծարարության դեմ այսօր կանգնած է հայագետների մի նոր սերունդ, որը կաշկանդված չէ խորհրդային գաղափարախոսությամբ։ Կա մի շատ կարեւոր հանգամանք եւս. մեր երկրի ղեկավարները հնարավորություն ունեն անմիջականորեն ներկայացնելու այս հարցերը միջազգային մակարդակում։ Այլ բան են գիտական-հասարակական բանավեճերը, այլ բան, երբ դրանց անդրադառնում են բարձրագույն պետական գործիչները, որոնց յուրաքանչյուր խոսքն արձանագրվում է պատմության մեջ։ Բազմաթիվ փաստեր կան, երբ ղեկավարի անձնական հատկանիշները, տրամաբանությունը, համոզելու կարողությունը վճռորոշ դեր են խաղացել պետական խնդիրների լուծման գործում։
Հայաստանի Հանրապետությունում գաղափարախոսական պայքարն արտաքին հարաբերությունների ոլորտում մի տեսակ անհամաչափ զարգացում է ունեցել։ Խոսքի ուժի առումով մեծ ներուժ ուներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Շատերը կհիշեն, երբ միջազգային մի հանդիպման ժամանակ հայր Ալիեւը փորձեց բողոքել Հայաստանի «ագրեսիայից», հայ լիդերը սառնարյուն փակեց նրա բերանը՝ Հայաստանն ի՞նչ կապ ունի, Ղարաբաղից եք պարտվել, գնացեք նրա հետ խոսեք։ Ճիշտ է, հաջորդ օրն ադրբեջանական մամուլը բանախոսության հեղեղ կազմակերպեց, սակայն պահն արդեն բաց էր թողնված։ Ցավոք, Արցախի հարցում Առաջին նախագահի որդեգրած վարդապետությունը թույլ չտվեց, նա չկարողացավ օգտագործել հռետորական իր կարողությունները։ Իսկ 1997-ին նրա խոսքի ուժը չկարողացավ համոզել արդեն սեփական ժողովրդին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն քիչ տեղ էր հատկացնում հրապարակային քաղաքականությանը։ Ճիշտ է, իշխանության գալով նա աչքի ընկավ ՄԱԿ-ում բարձրացնելով այնպիսի ազգային հարցեր, որոնց վրա նախկինում մեզ մոտ տաբու էր դրված, եւ նույնիսկ արտգործնախարար էր հեռացվել այդ պատճառով։ Սակայն Քոչարյանը, ով առայժմ ամենաերկարն է նախագահել, իր գործունեությունը հիմնականում կենտրոնացրել էր երկրի տնտեսական խնդիրներին, իսկ արտաքին քաղաքականության մեջ եւ, մասնավորապես, Արցախի հարցում սառեցման քաղաքականությանը. անհրաժեշտ չէր համարում բաց քննարկումները։ Մասնավորապես, մենք չիմացանք՝ ինչ հարցեր են լուծվել հայր Ալիեւի հետ բազմաթիվ հանդիպումներում։ Հրապարակային գործունեության մեջ նախագահը վրիպեց նաեւ իր ապաքաղաքականությամբ («Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» հրապուրիչ, ինչ-որ տեղ՝ նույնիսկ ռոմանտիկ գաղափարախոսությամբ), եւ երբ սթափվեց, որ քաղաքական ապագայի համար մարդկության մշակած ճանապարհը ուժեղ կուսակցության գլուխ կանգնելն է՝ արդեն ուշ էր։
Յուրօրինակ դրսեւորումներ ցուցաբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործունեության առաջին իսկ օրերից։ Նախ՝ նա բաց, վստահության գործընթաց սկսեց ավանդաբար մեր թիվ մեկ ախոյանը համարված պետության հետ, ապա, երբ վերջինս չբռնեց այդ քննությունը, նախագահը սկսեց հանդես գալ այնպիսի ազգային շեշտադրումներով, որ չէին լսվել մեզ մոտ երկար ժամանակ։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առաջարկը բարձրացրեց նրա համբավը` միջազգային քաղաքական շրջանակներում լսելի դարձնելով նրա խոսքը։ Դեր Զորում, Բրիտանական թագավորական ինստիտուտում եւ Վիլսոնի գերեզմանի մոտ նրա արտասանած ազգային ելույթները խնդիրներ բարձրացրեցին հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ այդ ճակատագիրը անլռելի կոչ է միջազգային հանրությանը՝ գոնե մեկ անգամ առաջնորդվելու մարդասիրության տեսանկյուններից։
Այսօր ՀՀ նախագահի կողմից առաջ են քաշվում այնպիսի հրապարակային շեշտադրումներ, որոնք հայտնի լինելով, անհրաժեշտ չափով չէին օգտագործվել դիվանագիտության մեջ` թույլ տալով Ադրբեջանին գաղափարական էքսպանսիա ծավալել Հայաստանի նկատմամբ։ Այդտեղ մենք հսկայական բարոյական կապիտալ ունենք։ Այնինչ բացահայտ զավթիչ պետությունը հաջողացնում էր ինքը մեզ ագրեսոր հռչակել։ Քիչ վարը մենք թվարկում ենք այն փաստարկները, որոնք վկայում են, որ այսօր որոշակիորեն վերադարձ է կատարվում Ղարաբաղյան խնդրի սառեցման քաղաքականությանը՝ արդեն նոր մակարդակով: Նախագահ Ս. Սարգսյանի այս տարվա երկու ելույթները՝ Արցախում լրագրողների հետ հանդիպմանը եւ ԵԱՀԿ բիշքեկյան գագաթաժողովում, միտված էին չափավորելու գաղափարախոսական ոլորտում ադրբեջանական ակտիվ եւ անհավասարակշիռ գրոհը, հասկացնելու երես տված երիտասարդին, որ օբյեկտիվ իրականություն գոյություն ունի, եւ աշխարհը միայն իր կապրիզով չի առաջնորդվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը խուսափեց Բիշքեկում ՀՀ առաջնորդի հետ հանդիպումից ոչ միայն «նեղացածության» պատճառով, այլեւ վախենալով, որ այս քչախոս պետական գործիչը այնպիսի փաստեր կբերի պատմական տրամաբանության կոնտեքստից, որ իրենց դեմքը կպատռվի եւ խայտառակ կլինեն վերջնականապես։ ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կոչ է հղել ԵԽ ԽՎ գործող նախագահ, իր ազգակից Մովլութ Չավուշօղլուին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ՀՀ նախագահի «հակաադրբեջանական հայտարարությունները», որտեղ նա, իբր, հայերին ավելի բարձր է դասել այլ ազգերից (նկատի ունի թուրք քոչվոր ցեղերին)։ Անմիջապես հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի դատողությունը, թե`«հպարտությամբ եմ լցվում, երբ մեր ազգին վերջապես ագրեսոր են անվանում»։ Նկատի ուներ, իհարկե, նախաձեռնողականությունն ու վճռականությունը։
Եթե նկատի ունենանք ռուսական զսպող ազդեցության մեծացումը Արցախի խնդրի կարգավորման վրա` սկսած Մայնդորֆից, որի ոգին փոխանցվեց մյուս բարձր հանդիպումների որոշումներին, հաշվի առնենք ՄԱԿ-ի քննարկման օրակարգից Ադրբեջանի նախագծի հանումը, Արեւմտյան առաջնորդող պետությունների, գումարած՝ ՄԱԿ-ի եւ
ՆԱՏՕ-ի միանշանակ վստահեցումը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Մինսկի խմբի շրջանակներում, այն էլ՝ ամենեւին ոչ միայն տարածքային ամբողջականության հիմքերից, այլ «ամբողջ փաթեթով», եւ որ երեք սկզբունքներից միակ ամենաանվիճելին եւ պարտադիրը ռազմական լուծման անթույլատրելիությունն է, այս ամենից ելնելով՝ այսօր քչերն են կարողանում, այնուամենայնիվ, ժխտել, որ տարվա դիվանագիտությունը փակվում է նկատելի պլյուսով, եւ դա ձեռք է բերվել հատկապես գաղափարախոսության ոլորտում հայկական գործոնի ուժեղացման շնորհիվ։ Մեր պետականության ոչ մի փուլում այս հարցերն այսքան ակտուալ եւ ուղղակի դրված չեն եղել։ Ճիշտ է, ԵԱՀԿ-ն թուլացել է ըստ ամենայնի, սակայն վերջին գագաթաժողովում այն կարողացավ դրական շատ կարեւոր հստակություն մտցնել՝ Հելսինկյան հիմնական երեք սկզբունքներից առանձնացնելով ուժի եւ սպառնալիքների չկիրառման դրույթը (սա հստակ առաջխաղացում է ստամբուլյան գագաթաժողովից հետո՝ անվտանգության եւ համագործակցության սկզբունքների առումով եւ, առնվազն, «ստատուս-քվոյի» ամրապնդում)։ Ակնհայտ է, որ հայկական կողմը խաղաղության ձգտողը եւ շահագրգիռն է, իսկ դա միջազգային հանրության առաջնային պահանջն է այսօր հակամարտության հարցում։
Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ