Դեկտեմբերի 21-ին Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն ազգային փոքրամասնությունների մշակութային միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 16-ամյա Բագրատ Ասատրյանին դանակի 12 հարված հասցրած հանցագործն արդեն ընդունել է մեղքը: Ըստ «Երկրամաս» թերթի` հանդիպմանը մասնակցած Կրասնոդարի ՆԳՎ պետ Ալեքսանդր Սեմենովը հայտնել է, որ Բագրատ Ասատրյանի ծեծին մասնակցել է 12 մարդ` բոլորը 18-22 տարեկան ուսանողներ, կամ գործազուրկներ, որոնք նաեւ ֆուտբոլային ֆանատներ են: Հիմնական վարկածն ազգային հողի վրա կատարած հանցագործությունն է: Բագրատ Ասատրյանի, ով դեռեւս հիվանդանոցում է, վիճակը, այժմ բժիշկները գնահատում են կայուն: