Աշխարհը կտեսնի

21/12/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւը քննարկման օրակարգ բերելուն, հաստատել է, որ անձամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել հայկական թիվ 252 բանաձեւի կանխարգելման համար: «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձեւի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերությունները: Տիկին Քլինթոնը նշեց, որ բոլոր ջանքերը կգործադրի` կանխելու նման զարգացումները»,- նշել է Դավութօղլուն: Հարցին, թե բանաձեւը ընդունվելու դեպքում Թուրքիայի արձագանքը ինչպիսի՞ն կլինի, Դավութօղլուն պատասխանել է. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն, հույս ունեմ, որ նման բան չի լինի»: