«Ա1+»-ը երկուշաբթի օրը Վարչական դատարան է ներկայացրել իր առաջին հայցադիմումը` պահանջելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) պարտավորեցնել տրամադրել մրցույթին ներկայացված առաջարկների փաթեթի կրկնօրինակը: Այս մասին երեկ հայտարարել է «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: «Եթե կա արդեն հաղթող ճանաչված ընկերությունը, մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանձնաժողովը այդ մրցութային փաթեթների վրա աշխատում»,- ասել է նա: Իսկ «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հայտարարել է, որ սա իրենց ներկայացրած միակ հայցադիմումը չի լինելու: