2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6%-ով՝ կազմելով 3.1 տրիլիոն դրամ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.8%-ով։ Շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտները, սակայն, տարին փակում են անկումով, համապատասխանաբար, 3.8 եւ 14.5 տոկոսով։ Ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 3,4 մլրդ դոլար, արտահանումը` շուրջ 900 մլն դոլար։ Այսպիսով, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 11 ամիսների կտրվածքով մոտենում է 2,5 մլրդ դոլարին, որը ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսն է։