Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շաբաթ օրը հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ` արդյոք պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ: «Այս պահի դրությամբ այդպիսի բան չկա, եթե կա էլ, ես տեղյակ չեմ: Ես շարունակում եմ պաշտոնավարել»,- news.am-ին ասել է նա: Նաեւ հավելել է. «Ինչո՞ւ եք շտապում, եկող շաբաթը շատ հեռու չի, սպասեք, կազատեն, նոր այդ ժամանակ լրատվություն կզետեղեք ձեր էջում»: Հիշեցնենք, որ, իշխանամետ աղբյուրների հավաստմամբ` Կ. Շահգալդյանի փոխարեն Կոտայքի մարզպետ է նշանակվելու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ով անցած շաբաթվանից արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է: