Աշխատանքային ճաշ

21/12/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամփոփել անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին: