ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով` ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում պատճառով աշխատանքից ազատվել է ԱՆ նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, արդեն պատասխանատվություն կրել է իր վարքի համար։ «Այդ պաշտոնյան ենթարկվել է պատասխանատվության նախարարի կողմից: Նույն արարքի համար անձը չի կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկվել»,- ասել է նա` հավելելով, թե ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնավարման հարցը որոշում է բացառապես ՀՀ նախագահը: