Կանեւսկոյը մահացել է

21/12/2010

Դեկտեմբերի 18-ին Աստրախանում մահացել է ազգությամբ հայ «օրենքով գող» Արմեն Հարությունյանը` Արմեն Կանեւսկոյը: Ըստ «Ինտերֆաքսի»` նա մահացել է հիվանդանոցում՝ միանգամից մի քանի կենսական կարեւոր օրգանների աշխատանքի խաթարվելու հետեւանքով: 40-ամյա Կանեւսկոյը հայտնի էր հանցավոր աշխարհում «կնքահոր» համարում ունեցող Դեդ Հասանի հետ մտերիմ հարաբերություններով: Ավելին՝ նա համարվում էր Դեդ Հասանի «աջ ձեռքը», ինչպես նաեւ՝ նրա «մարդը» Կուբանում, եւ բավականին ազդեցիկ դեմք էր Ռուսաստանի հանցավոր աշխարհում: Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 18-ին Նովոռոսիյսկի դատարանի վճռով նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման եւ պատիժը պետք է կրեր խիստ ռեժիմի կալանավայրում: Այս տարվա հունիսի 24-ին Հարությունյանը Կրասնոդարի մարզում գտնվող կալանավայրից հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել էր Աստրախան: