2006թ. պետբյուջեի նախագծով` քրեակատարողական համակարգին տրամադրվելիք գումարը կազմում է 4.420 միլիարդ դրամ։ Ուշագրավն այն է, որ այդ գումարից 400 մլն դրամն իշխանությունները հատուկ տողով առանձնացրել են ցմահ ազատազրկվածների համար առանձին շենք կառուցելու նպատակով։ Այսինքն՝ այսուհետ Նաիրի Հունանյանն իր պատիժը կկրի շատ ավելի բարեկեցիկ պայմաններում, որը, թերեւս, կլինի իշխանությունների կողմից նրան տրվելիք այս տարվա նվերը՝ բյուջեի մասով։