ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Վերջինս նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով էլ գնդապետ Արամ Տեր-Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ: Հիշեցնենք, որ նա մինչ այսօր Ռազմական ոստիկանապետի պաշտոնակատարն էր: