Ձայն՝ ձրի էլեկտրաէներգիայի դիմաց

23/10/2005

Նուբարաշեն համայնքի բնակիչները գիտեն, որ այս տունը պատկանում է Վեսմիր Հովսեփյանին, որը ոչ վաղ անցյալում եղել է Էլեկտրացանցի Նուբարաշենի տեղամասի պետ: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Հովսեփյանը դա հաստատեց: Տունը շրջապատված է 2-3 մ բարձրությամբ տուֆե պարսպով ու մոտ 3000 մետր հողատարածքով: Նուբարաշենցիներն ասում են, որ ժամանակին այդ տարածքը պետք է բարեկարգվեր, եւ ավտոբուսների կայանատեղի կառուցվեր: Վեսմիր Հովսեփյանին օգնել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ): Նուբարաշենցիները պատմում են, որ Վ. Հովսեփյանը սրան-նրան ձրի էլեկտրաէներգիա բաժանելով` ԱԺ պատգամավոր Գ. Հակոբյանի համար ձայներ է հավաքել: