Գեղամյանի «մեխ» առաջարկը

23/10/2005

«Ազգային Միաբանության» այսօրվա համագումարում կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լուրջ առաջարկ է ներկայացնելու իշխանություններին, որն, ըստ նրա, «ոսկյա բանալի» կարող է լինել նաեւ իշխանությունների համար: Մեր հարցին, թե ո՞րն է լինելու համագումարի հիմնական «մեխը», պատասխանեց, թե ինքն իշխանություններին առաջարկելու է «ջենտլմենական համաձայնության» գալ. «Ասելու ենք, մենք պատրաստ ենք կազմակերպել հանրաքվեն, կոչ անել «այո» ասել, եթե իրենք խոստանան, որ հանրաքվեից հետո լուծարելու են ԱԺ-ն եւ նոր ընտրություններ են անցկացնելու»,- հայտարարեց Ա. Գեղամյանը: