Հատուկ քննչական ծառայությունը երեկ հերքել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը: ՀՔԾ ընդհանուր բաժնի աշխատակցուհին «news.am»-ի թղթակցին ասել է, որ համապատասխան բողոք չի ներկայացվել, եւ հետեւապես՝ որեւէ քրեական գործ չի հարուցվել: Սակայն, ըստ կայքի` քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118 եւ 131 հոդվածների հատկանիշներով՝ ծեծի եւ մարդ առեւանգելու համար: