Հայաստանում ատոմակայանի արդիականացմամբ 2011թ. կզբաղվի լիտվական «Baltijos informacins sistemos» ընկերությունը: Գործարքի արժեքը կազմում է 3,45 մլն լիտ (483 մլն դրամ): Ընկերության գլխավոր տնօրեն Կաստիտիս Բուտկուսի խոսքով, Հայաստանի ԱԷԿ-ում չկա պահեստային վթարային դադարեցման պուլտ եւ հետվթարային մոնիտորինգի համակարգ: «Մեր խնդիրն է՝ ներդնել այդ համակարգերը, որպեսզի ԱԷԿ-ը համապատասխանի ժամանակակից պահանջներին»,- նշել է նա: Բուտկուսի խոսքով, ԱէԿ-ի արդիականացման նախագիծն ընկերությանը ոչ միայն նոր փորձ, այլեւ ապագայում հաջող զարգացում կապահովի ԱՊՀ երկրներում: Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976թ.: Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 ՄՎտ հզորությանը: ԱԷԿ-ը գտնվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարման տակ: Բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է «Ռոսատոմ» պետական կորպորացիային: