Դեկտեմբերի 17-18-ը կայանալիք Վենետիկի հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում կընդունվի կարծիք` «Հավաքների մասին» օրինագծի վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ տեսակետը կներկայացվի ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խնդրանքի, որն ուղարկվել էր այս տարվա օգոստոսի 19-ին: Օրինագիծը ներկայացվել է Ա. Հարությունյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից: