ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունն արգելափակել է ներքին համակարգիչների հասանելիությունը այն 25 կայքերի համար, որոնք հրապարակում են «Wikileaks»-ի փաստաթղթերը:
Օդուժի ներկայացուցիչը հայտնել է, թե կայքերը արգելափակվել են, որովհետեւ դրանք «գաղտնի, անտեղի եւ վնասակար տեղեկություններ են տարածել»: Արգելված կայքերի թվում են նաեւ «The New York Times», «The Guardian», «Spiegel» պարբերականների կայքերը: