Արագած Ախոյանը` պատգամավոր

14/12/2010

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Արեւիկ Պետրոսյանին ԱԺ-ում փոխարինելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Հայկարշին» ՍՊԸ-ի նախագահ Արագած Ախոյանը: ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկ տեղեկացրել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել համամասնական ընտրացուցակում Ախոյանից առաջ գրանցված բոլոր թեկնածուները՝ դերասան Գուժ Մանուկյանը, գործարար Հայրապետ Հայրապետյանը եւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է համատեղելու շինարարի, գործարարի եւ պատգամավորի աշխատանքը, նա պատասխանել է. «Օրենքն արգելում է գործարարությունն ու քաղաքականությունը համատեղել: Բայց հոգով-սրտով մնալու եմ շինարար եւ նպաստելու եմ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի դեպ, նա իր մանդատը կստանա առաջիկա օրերին: