Դեկտեմբերի 11-ին, ժամը 19:40-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 2 շենքի մի բնակարանից օգնության կանչեր են լսվում: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած Ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարար ջոկատի ծառայողները կոտրել են մուտքի դռան փականը, եւ ոստիկանները հիշյալ բնակարանից բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Ա.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19:00-ին նա մտել է 44-ամյա Գայանե Կ.-ի բնակարան, ծեծի ենթարկել նրան, գումար պահանջել, այնուհետեւ բռնություն գործադրելով՝ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Գայանե Կ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն: