Ողջունում է

11/12/2010

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Երեւանի քաղաքապետի եւ Արդարադատության նախարարի պաշտոնանկության վերաբերյալ կայացրած որոշումները, միաժամանակ` ասելով. «Սակայն նախընտրելի կլիներ, եթե սա ունենար իրավական բնական ընթացք եւ դատական մարմնի միջոցով որոշվեր մեղավորության հարցը»: Նաեւ հավելել է, թե պետք է այդ պրակտիկան կիրառվի բոլոր դեպքերում, երբ պաշտոնյաների կողմից խախտվում են մարդկանց իրավունքները. «Շատ մարդիկ այսօր ծեծվում են կառավարության անդամների կողմից, բայց քանի որ զոհը պետական պաշտոնյա չէ, յուրային չէ, այս հարցը երբեք մամուլի ասուլիսների եւ դատական նիստերի քննարկման թեմա չի դառնա: Եթե սա ազդակ է ապագա աշխատաոճի համար, շատ լավ է»: