Համագումարի օրը փոխել չի կարելի

23/10/2005

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է հոկտեմբերի 25-ին կուսակցության հերթական համագումարն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում. «Մենք արդեն հրավիրատոմսեր ենք բաժանել բոլորին եւ հրավիրել ենք այդ օրը ժամը 12:00-ին ներկա լինել: Քաղաքապետարանը մերժել է` ասելով, թե կառավարության Նիստերի դահլիճը բոլոր օրերին զբաղված է: Բայց մենք գիտենք, որ այդ օրն այնտեղ որեւէ միջոցառում չկա: Մենք չենք կարող մեր հյուրերին չընդունել, դրա համար որոշել ենք այդ օրը մեր համագումարն անցկացնել այնտեղ»,- ասացին կուսակցությունից: Ի դեպ, կուսակցության բոլոր անդամներն այդ օրը ներկայանալու են կոստյումներով, փողկապներով ու համագումարի համար նախապես պատրաստված թղթապանակներով եւ ընտրելու են իրենց նոր քաղխորհրդի կազմը: