Անդիպլոմ մեծահարուստները

11/12/2010

«Forbes»-ը հրապարակել է աշխարհի անդիպլոմ 25 մեծահարուստների ցանկը, որում հայտնվել է նաեւ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Ցանկում ներկայացվում են դերասաններ, գործարարներ, մանեկենուհիներ, ովքեր կյանքում մեծ հաջողությունների են հասել` առանց բարձրագույն կրթության: Ցանկը գլխավորում է հոլիվուդյան աստղ Ռոբերտ դե Նիրոն, ով թողել է ուսումը 17 տարեկան հասակում: Հանրաճանաչ միլիարդատեր գործարարների թվում են հագուստի վաճառքով զբաղվող INDITEX Group կորպորացիայի ղեկավար իսպանացի Ամանսիո Օրտեգան (25 միլիարդ դոլար), ով թողել է ուսումը 14 տարեկան հասակում, եւ Christie`s աճուրդի տան սեփականատեր, ֆրանսիացի գործարար Ֆրանսուա Պինոն: Ի դեպ, ցանկում տեղ է զբաղեցրել նաեւ մեդիամագնատ Լարի Ֆլինտը, ով հրաժարվել է ուսումից 15 տարեկան հասակում: Ցանկում տեղ են գտել այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ երաժիշտ Բիլի Ջոելը, բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմենը, դերասանուհի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, դերասանուհի Ումա Թուրմանը: