Քրոմիդի պաշարներ՝ Շորժայում

11/12/2010

«Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մեր բնակիչները կարողանան աշխատել այդ գործարանում: Շորժայի տարածքում հումք կա, հիմնականում քրոմի, որ պետք է վերաարտադրեն»,- օրեր առաջ Ճամբարակի քաղաքապետարանում «միամիտ» ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը: Ըստ նրա՝ գործարանը, որը դեռ չի աշխատում, վերամշակում է իրականացնելու: Քաղաքապետը, թերեւս, տեղյակ չէ, որ Շորժայի դունիտ-պերոդոտիտների հանքավայրի շահագործումն իրականացնող «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը հերքում է քրոմիդի պաշարների առկայությունը հանքավայրում: Ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Մելքումյանի հավաստմամբ՝ քրոմիդի պարունակությունն ընդամենը 1-1,2% է: Նշենք, որ ընկերությունը հրաժարվում է նաեւ «վերամշակում» բառից, ինչը գործածվել էր ընկերության ներկայացրած առաջին նախագծի վերնագրում: «Հարցը նրանում էր, որ նախորդ աշխատանքի վերնագրի ժամանակ «վերամշակում» բառ էր ամրագրվել: Քանի որ «վերամշակում» արտահայտությունը ներկա էր գտնվում տվյալ գործունեության վերնագրում, եւ մտավախություն կար, որ այդ գործունեության ընթացքում միգուցե վերամշակման գործունեություն իրականացվեր՝ կապված չլիներ այս հանքավայրի հետ, դրա համար միանշանակ նշվեց 10-րդ հոդվածի Գ կետը, ըստ որի՝ վերամշակում չի թույլատրվում Սեւանի ավազանում»,- ասել էր Բնապահպանական փորձաքննության

ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ «նոր» նախագծում հանվել է «վերամշակում» բառը, եւ 20-50-օրյա ժամկետում տրվելու է փորձաքննության եզրակացությունը: