Ոստիկանապետ չի ուզում դառնալ

09/12/2010

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հերքել է այն լուրերը, թե «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ցանկանում է ոստիկանապետ դարձնել: «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ա. Երիցյանը` հորդորելով վերջ տալ այդ «անհեթեթ խոսակցություններին»: «Ես 30 տարի ոստիկան եմ եղել: Կարծում եմ՝ իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ: Ես հիմա ուզում եմ լինել լավ փրկարար»,- ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետը: