Մեկնելու է Մոսկվա

09/12/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին: Այս մասին երեկ տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: